Առանց դրա կյանք չկա, կամ ինչպես են ջրին վերաբերվում տարբեր երկրներում. լուսանկարներ

Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Իսկ երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդը զրկված է խմելու ջրի լիարժեք հասանելիությունից։
Sputnik
Աշխարհում խմելու ջրի ամենամեծ դեֆիցիտը Հնդկաստանում է։ Դրան հաջորդում են Եթովպիան և Նիգերիան։ Ինդոնեզիայում խնդիրը պայմանավորված է ներքին ջրերի աղտոտմամբ, իսկ Պակիստանում ՝ հարևան Հնդկաստանի հետ սահմանափակ ջրային ռեսուրսների համար մրցակցությամբ:
Ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ կախված է ջրային ռեսուրսներից, որոնք հատում են պետական սահմանները: Ընդ որում, միայն 24 երկրներ ունեն ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մասին համաձայնագրեր։
Հայաստանում ջուրը ոչ միայն գլխավոր բնական ռեսուրս ու հարստություն է, այլև տուրիստական բրենդներից մեկը։ Ամբողջ երկրում կարելի է գտնել բազմաթիվ ցայտաղբյուրներ։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ առանց մտավախության ջուր կարելի է խմել հենց ծորակից, որտեղ այն հասնում է լեռնային աղբյուրներից։
1 / 14

Երեխաները լողում են Ունդա գետում. Ինդոնեզիա, Բալի

2 / 14

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ամառային շոգ օրը կամավորը խմելու ջուր է բաժանում ավտոբուսի կանգառի մոտ

3 / 14

Զբոսաշրջիկները նավակով լողում են Տոլորս գյուղի ջրամբարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ. Հայաստան

4 / 14

Որորը ջուր է խմում Լիսաբոնի Ալամեդա շատրվանից

5 / 14

Հարավային Աֆրիկայի Սովետո քաղաքի բնակիչները ջրի հերթ են կանգնել

6 / 14

Ավտոլվացման կետ. Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք

7 / 14

Աղջիկը խմելու ջրի շշեր է տանում Ռիո դե Ժանեյրոյում. Բրազիլիա

8 / 14

Մարդիկ կակղամորթեր են որսում Կամբոջայի Պնոմպեն քաղաքի մոտակայքում գտնվող Տրապաինգ Անդոուկ լճում

9 / 14

Նայրոբիի Մատարե տնակային ավաններում կինը լվացք է անում իր տան մոտ

10 / 14

Տղամարդը ցույց է տալիս իր անասուններին, որոնք, նրա կարծիքով, սատկել են Մարոկկոյի Նադոր նահանգի Մուլույա գետի աղի ջուրը խմելու հետևանքով

11 / 14

Պաղեստինցիները ջուր են տեղափոխում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում տեղակայված փախստականների ճամբար

12 / 14

Մեխիկոյում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել. մարդիկ զովանում են շատրվանի մոտ

13 / 14

Տղամարդը գլուխը ծածկել է դույլով և քայլում է Վիետնամի Բենչ քաղաքում չորացած լճակի վրայով

14 / 14

Սևանա լճում հանգստացողներ. Հայաստան

Ինչպես են իրանցիները պատրաստվում Նովրուզին