ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում. Տաթևիկ Հայրապետյան

Sputnik
Այս շաբաթ երկրի ղեկավարը գրպանից չի հանում Հայաստանի քարտերզի իր մանրակերտն ու հայտարարում, որ ինքը հենց այդ Հայաստանի վարչապետն է։ Տավուշի մարզում նա այցելեց այն 4 գյուղերը, որոնց վարչապետն ըստ նույն տրամաբանության ինքը չէ։ Եվ մինչ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովը ենթադրվում է, որ աշխատում է հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտմամբ` Նիկոլ Փաշինյանն արդեն սահմանազատում է իրականացնում, միջպետական ճանապարհներ է փոխում առանց իրավական հիմքի, զուտ` իր ստեղծած մանրակերտով։
Ազգային Ժողովում պատասխանելով հարցին, թե ինչ քարտեզով է ի վերջո իրականացվում սահմանազատումը` Փաշինյանը պատասխանեց, որ այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա։ Եվ հենց սա չի վրիպել Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ուշադրությունից։ Համադրելով ադրբեջանական մամուլի հրապարակումները նա եզրակացնում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում։