ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ–ն մեծ ու համերաշխ ընտանիք է. Պուտինի ուղերձը

Պուտինի գնահատմամբ` անցկացվել են պատասխանատու ընտրություններ, որի արդյունքում ռուս ժողովուրդն ընտրեց այն ճանապարհը, որով Ռուսաստանը շարունակելու է առաջ գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ–ն մի մեծ ու համերաշխ ընտանիք է։ Այս մասին այսօր իր տեսուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միասին գնում ենք մեր ընտրած պատմական ուղով` վստահ լինելով մեզ վրա, մեր ուժերի և մեր ապագայի։ Կանենք ամեն բան, որ մեծ ազգային ծրագրերն իրականություն դառնան»,– ընդգծեց նա։
Պուտինը նշել է, որ ընտրությանը մասնակցած բոլոր թեկնածուների մոտ կային կոնկրետ առաջարկներ կոնկրետ խնդիրների վերաբերյալ, և կառուցողական առաջարկներն ու գաղափարները, որոնք նաև ընտրողների համակարանքին են արժանացել, ՌԴ կառավարությունը կօգտագործի ի նպաստ երկրի զարգացման։
«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
Պուտինի գնահատմամբ` անցկացվել են պատասխանատու ընտրություններ, որոնց արդյունքում ռուս ժողովուրդն ընտրել է այն ճանապարհը, որով Ռուսաստանը շարունակելու է առաջ գնալ։
«Մենք մեր և մեր երեխաների ապագան ընտրեցինք, և այս ընտրության կարևորության մասին վկայում է նաև ընտրողների մասնակցության ակտիվությունը։ Շնորհակալ եմ աջակցության համար. ձեր ամեն քվեն շատ կարևոր էր, և կարևոր չէ, թե ում օգտին եք քվեարկել, կարևորը, որ գիտակցել եք ձեր քաղաքացիական պարտքի կարևորությունը, հարգել եք ձեր ձայնի իրավունքը և ազատ ընտրությունները։ Ձեր յուրաքանչյուրի ձայնը հսկայական նշանակություն է ունեցել»,– հայտարարեց նա։
Պուտինը նաև ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությամբ հավանություն է տվել երկրի քաղաքական և տնտեսական այն ուղուն, որը ՌԴ–ն ավելի ուժեղ ու ինքնիշխան կդարձնի։
«Շնորհակալ եմ ձեր վստահության համար ու կանեմ ամեն ինչ, որ այն արդարացնեմ»,– եզրափակել է խոսքը ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր՝ մարտի 15–ին, 16–ին և 17–ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ–ի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ