Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խնդիրը նոր չէ, բայց լուծման այլ տարբերակ ուղղակի չկա, բացի ակադեմիական քաղաքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։
Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
«Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ–ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։
Հիշեցնենք` իշխանությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։