Օվերչուկը Լեբեդևի հետ քննարկել է Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը

Համագործակցության տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է մարտի 29-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ քննարկել է Համագործակցության տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է մարտի 29-ին Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
«Կողմերը քննարկել են Համագործակցության տարածքում տնտեսական ինտեգրման առաջնահերթ հարցերի շուրջ համատեղ աշխատանքը և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտի 29-ին Մոսկվայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՊՀ տնտեսական խորհուրդը հիմնական գործադիր մարմինն է, որն ապահովում է Համագործակցության մասնակից պետությունների համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Մարմինը որոշումներ է ընդունում պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանձնարարությամբ, ինչպես նաև իր իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։