ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cap 2024» մրցաշարում, որն անցկացվում էր Սենտ Լուիսում:
Սուպերեզրափակիչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Շախմատիստը հաղթանակից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Շատ ուրախ եմ «American Cap 2024»-ում հաղթելու համար։ Հոգնած եմ, բայց շատ գոհ»,- գրել է Արոնյանը:
Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին։