Լեհաստանը ՌԴ–ի հեռահար ավիացիայի «ակտիվության» պատճառով ինքնաթիռներ է օդ բարձրացրել

Կործանիչներ. արխիվային լուսանկար
Լեհաստանի ԶՈւ–ն զգուշացրել է, որ ակտիվացվել է լեհական և միութենական ավիացիան, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Լեհաստանն ու նրա դաշնակիցներն ինքնաթիռներ են օդ բարձրացրել ՌԴ-ի հեռահար ավիացիայի «ակտիվության» պատճառով։ Տեղեկությունը հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի ԶՈւ օպերատիվ հրամանատարությանը։

«Տեղեկացնում ենք, որ զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունն այս գիշեր Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ուժեղացված ակտիվություն է նկատել։ Զգուշացնում ենք, որ ակտիվացված է լեհական և միութենական ավիացիան, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավարևելյան հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ։

2023 թվականի դեկտեմբերի վերջին օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ անհայտ օբյեկտ է խախտել լեհական օդային սահմանները։ Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն հրավիրեց պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան հայտարարեց, թե երկրի օդային տարածքում ռուսական հրթիռ է հայտնվել: Շրջանը, որտեղ Ուկրաինայի կողմից թռչող հրթիռ էր նկատվել, զննման ենթարկվեց, լեհ զինծառայողները վտանգ ներկայացնող ոչինչ չհայտնաբերեցին:
ԱՄՆ-ն Լեհաստանին կմատակարարի հրթիռներ, որոնք կարող են խոցել Ռուսաստանի թիրախները