Բայդենի օգնականը գաղտնի այցելել է Կիև. ԶԼՄ

Ջեյք Սալիվան
Լրատվամիջոցը գրել է, թե որն է եղել Սալիվանի այցի նպատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը գաղտնի այցելել է Կիև՝ հաստատելու համար, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ռազմական օգնության նոր հայտի հաստատման հետ կապված բարդությունների ֆոնին Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնում է «Washington Post»-ը:
«Մենք վստահ ենք, որ կհասնենք նրան, որպեսզի ապահովենք այդ օգնությունը», - Սալիվանի խոսքը մեջբերում է պարբերականը:
ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի համաձայնեցրել Ուկրաինայի համար նախատեսված օգնության մասին նոր հարցումը, ընդ որում` վարչակազմը հայտնել է, որ ռազմական միջոցների փոխանցման հնարավորությունները սպառել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին: Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը Կիևին 300 միլիոն դոլարի զինամթերք ուղարկելու հնարավորություն է գտել, սակայն Ուկրաինայի զինված ուժերի այդ օգնությունը մի քանի շաբաթ կբավականացնի։
ԵՄ-ի համար դժվար կլինի առանց ԱՄՆ-ի Կիևին տրամադրել խոստացված 50 մլրդ եվրոն. Բորել