Ապրիլի 5-ին Բրյուսելում ֆոն դեր Լյայեն-Փաշինյան-Բլինկեն հանդիպում կկայանա

Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Հանդիպման ընթացքում քննարկվելու են եռակողմ համագործակցության ոլորտները, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը»,- ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Փաշինյանը Բրյուսել է մեկնել