ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշման հետ, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը»,– գրել է փաստաբանը։
Ըստ փաստաբանի` տվյալ անձն անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի հետևանքը Բազեյանի` շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ն ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:
Սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։
Նրա խափանման միջոց կալանավորումը հետագայում պարբերաբար երկարաձգվել է։