Հռետորական հարցի փոխարեն կարելի էր հարցնել

Sputnik
Վերջին տարիներին, երբ աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան՝ զինված ադրբեջանցիները առանց դիմադրության մտան Հայաստան, գրավեցին մեր տարածքների մի մասը և հայտարարեցին, որ երբեք չեն հեռանալու այդտեղից, իսկ բոլոր արցախցիները ստիպված եղան լքել իրենց պապենական հողերը, հայերիս ավելի ու ավելի է տանջում տրամաբանական հարցը՝ լա′վ, բա ինչու զարգացած դեմոկրատական պետությունները չեն օգնում մեզ, մանավանդ որ մեր բրենդը ժողովրդավարությունն է, ու նաև ժողովրդավարության բաստիոն ենք դարձել։
Այնինչ նա, ով մեր դեմ ուժ է կիրառում և շարունակ պատերազմով է սպառնում, գնալով հեռանում է դեմոկրատիայից։ Դեմոկրատնե′ր բոլոր երկրների՝ բա եկեք կանգնե′ք մեր կողքին։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։