«Տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը մեզ համար առաջնահերթություն են մնում»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք Եվրամիության հետ, նշել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը։
Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս»,-նշել է Սիմոնյանը։
ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոքով՝ դա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջև շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին։