Սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է․Ավանեսյան

Sputnik
«Սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը, ապա, ըստ նախարարի՝ այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել է։
Հարցին արդյոք մտավախություն չկա՞, որ կարող է դեղորայքի գինը բարձրանալ, Ավանեսյանը շեշտել է, որ նման բան չի լինի։