Անչափահասների նկատմամբ հանցագործությունների պատճառը նաև հանրության անտարբերությունն է.Դուրյան

Sputnik
Քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։
Ըստ վիճակագրության 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։
Անցած մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ծշված հանցագործությունների կամ նման առերևութ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։ Դրան զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։
Դատարան ուղարկված վարույթներից մեկը քննվել է սպանության, 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու, 4-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 10-ը՝ ֆիզիկական ներգործության, 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքերի առթիվ։
Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով` անչափահասների նկատմամբ հանցագործությունների պատճառներից է նաև հասարակության անտարբերությունը։