Վտանգավոր է, որ ԵՄ առաքելությանը ավելի մեծ առավելություններ են տրվում քան դիվանագետներին.Աղաջանյան

Sputnik
Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ երեկ վավերացրեց Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության համաձայնագիրը։ Փաստաթղթի վավերացմանը ձեռնպահ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
2023 թվականի փետրվարին Հայաստան ժամանած դիտորդների քանակը կհամալրվի և սեպտեմբերին նախատեսվում է, որ առաքելության կազմում կլինեն 209 դիտորդներ։ Երեկ վավերացված համաձայնագրով Եվրամիության առաքելության անդամները ստանում են դիվանագիտական կարգավիճակ. նրանց ծառայողական գույքը` ավտոմեքենաները, տեխնիկան ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից։ Այն շենքերը, որոնցում տեղակայված է առաքելությունը, խուզարկության ենթակա չեն լինի։ Անձեռնմխելի կլինեն նաև առաքելության նամակագրությունը և արխիվները։ Բացի այդ` Եվրամիությունն իրավունք ունի դիտորդական առաքելությանը մասնակից դարձնել անձանց` Եվրամիությանը չանդամակցող երկրներից։
Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է «ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրում թաքնված վտանգներն ու իրական նպատակները։