Վերին Լարսով Վրաստանից ՌԴ ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Արխիվային լուսանկար
Ներկայումս երթևեկությունը թույլատրվում է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է երթևեկել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բայց ձնահյուսից պաշտպանող թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։