Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին

Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ-ն։
Իվուն մարտի 19-ին է ժամանել հավաքականի ճամբար, անցկացրել թեթև մարզում և հանձնել բժշկական թեստեր: Հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:
Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:
Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, իսկ մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։