ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մարտի 20-ին ժամը՝ 12։20 դրությամբ‚ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը երկկողմանի փակ է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մ-2 ճանապարհին միջպետական ավտոճանապարհին քարաթափում էր եղել նաև մարտի 15-ին։ Այն միակողմանի փակվել էր։