Երկրի օրն է. ՄԱԿ-ի կենտրոնակայանում կհնչի Խաղաղության զանգը

2024 թվականին Գարնանային գիշերահավասարի օրը սկսվել է մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07.06-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 20-ին նշվում է Երկրի օրը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Միջազգային տոների օրացույցում Երկրի երկու օր կա մարտի 20՝ նվիրված Գարնանային գիշերահավասարին, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին։ Առաջինը խաղաղարար ու մարդասիրաական ​​ուղղվածություն ունի, երկրորդը՝ բնապահպանական։
Երկրի համաշխարհային օրը նշվում է Հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարի օրը (կամ հարավային կիսագնդում աշնանային գիշերահավասարի օրը), երբ ամբողջ աշխարհում ցերեկային և գիշերվա տևողությունը գրեթե հավասար է։ 2024 թվականին Գարնանային գիշերահավասարի օրը սկսվել է մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07.06-ին։
Այս օրը՝ սկսած 1972 թվականից, ամեն տարի Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնակայանում հնչում է Խաղաղության զանգը, որը տեղադրվել է 1954 թվականին և ձուլված է բոլոր մայրցամաքների երեխաների կողմից նվիրաբերված մետաղադրամներից