Երևանի Միքայելյան փողոցում գազի վահանակներ են այրվել. կա տուժած

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մարտի 19-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։49-ին, մարվել՝ 23։11-ին։ Մուտքում այրվել են 6 գազի վահանակ, մուտքի դուռը և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ)։