Արծվի արձանի մոտ վթար է տեղի ունեցել․ վարորդի և 3 ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Արծվի արձանի մոտ վթար է տեղի ունեցել
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Այսօր վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում։
Արծվի արձանի մոտ վթար է տեղի ունեցել
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 26-ամյա Պ․ Ս․ -ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։ Վարորդը և ուղևորներ՝ 27-ամյա Ա․ Ս․-ն, 29-ամյա Ա․ Գ․-ն, 59-ամյա Ա․ Ա․-ն և 69-ամյա Վ․ Ն․-նտեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են։ Բժշկական կենտրոնում նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: