Աննա Հակոբյանի նախկին օգնականը Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու է նշանակվել

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանտուին պաշտոնից ազատել էր հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու է նշանակել Եսթեր Սահակյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշենք, որ Եսթեր Սահակյանը շուրջ 4 տարի Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի օգնականն է եղել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի արարողակարգի նախկին պատասխանատու Սուրեն Վարոսյանը պաշտոնից ազատվել էր հունվարին։