Ադրբեջանցի սպան կրակել է ինքն իրեն

Ադրբեջանական բանակի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ադրբեջանցի սպա Շահրիյար Մուսաևը կրակել է ինքն իրեն. Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ֆիզլինսկու զինվորական դատախազությանը։
«Ֆիզուլիի շրջանի զինվորական դատախազությունը հաղորդագրություն է ստացել, որ ՊՆ N-րդ զորամասի սպա Մուսաև Շահրիյար Նիզամի օղլուն ինքնասպան է իրեն ամրակցված հրազենի գործադրմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դատախազները զննել են զինծառայողի դին, դեպքի վայրը և որպես ապացույց առգրավել գործի համար նշանակություն ունեցող իրեր։ Հարցաքննվել են վկաները, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Կատարվում է հետաքննություն։