Ծանր երկընտրանքի առջև. պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ

Sputnik
Աննախադեպ ու անսպասելի փոփոխությունների ժամանակներում ենք ապրում։ Տասնամյակներ շարունակ պատերազմի մասին խոսակցություններ սահմանի այն կողմից՝ Բաքվից էինք լսում, հիմա պատերազմի վտանգի մասին մեզ պարբերաբար հիշեցնում են հենց մեր հարազատ ղեկավարները։
Ահավասիկ՝ «Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում»,- մի քանի անգամ պնդեց Հայաստանի վարչապետը՝ հանդիպելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։
Սակայն բոլորը, այդ թվում, իհարկե, մեր երկրի ղեկավարները, քաջ գիտակցում են, որ եթե մենք պատերազմ չենք ցանկանում, դա ամենևին չի նշանակում, որ պատերազմ չի լինի, նույնիսկ եթե մենք լրջագույն զիջումների դիմենք և օրական երեք անգամ կրկնենք, որ պատերազմ չենք ցանկանում։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։