Արևմուտքի ջանքերն ուղղված են Երևանի և Մոսկվայի շփումների դադարեցմանը․ Մարիա Զախարովա

Sputnik
Ստոլտենբերգի Բաքու, Թբլիսի և Երևան այցերը Մարիա Զախարովայի բնորոշմամբ՝ Հարավային Կովկասի երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու փորձ է։
Տարածաշրջանում խնդիրները կարծես թե պակասել են, իսկ Արեւմուտքում ո՞ւմ կարող է դա ձեռնտու լինել, - հարցրել է Զախարովան։ Այստեղից էլ այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։
Նրա խոսքով, վերջերս ակտիվություն է նկատվում հայկական ուղղությամբ։ Արևմուտքի ջանքերն ուղղված են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վարկաբեկմանը, ինչպես նաև շփումների ամբողջական դադարեցմանը։