Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանն է հարցրել, թե որն է՝ Ալմա Աթայի հռչակագրով ԽՍՀՄ վերջին քարտեզը, կամ գուցե Ադրբեջանը գծել է մի քարտեզ ու ասել է` դա պիտի լինի։
Փաշինյանն արձագանքել է՝ կրկնելով, որ ցույց է տվել Հայաստանի քարտեզը և նորից կարող է ցույց տալ։