Փաշինյանը լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Տավուշում իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում։
Sputnik
Պատգամավորն ասել է, որ առաջին իսկ պահից Հայաստանի իշխանությունը հպարտանում էր սահմանազատում, սահմանագծում ասածով, սակայն դրա միջազգային փորձը կա, ըստ որի, չի կարելի սահմանի 100 կմ հատվածում սահմանազատում իրականացնել և սահմանի մնացած մեծ մասում Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները։