Հիմնավորումն այն է, որ ըստ Փաշինյանի` Տավուշի մարզում կան ճանապարհներ, մասնավորապես Ոսկեպար գյուղի հատվածում, որտեղ դրանք հատում են Հայաստանի տարածքն ու նորից ներս մտնում: Փաշինյանը հանձնարարել է վերակառուցել ճանապարհը նոր երթուղով։ Ընդ որում դա միջպետական ճանապարհն է դեպի Վրաստան։
Տեղաբնակների պարզ հարցրերին, թե ինչ է այդ դեպքում լինելու նրանց տների հետ, ինչպես են կարճ ժամկետում կառուցելու միջպետական նոր ճանապարհը Փաշինյանն ի վերջո պատասխանել է սպառնալիքով ` մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման հարցերը։
Փաշինյանը փաստացի` Հայաստանից տարածքներ է խոստանում առանց իրավական հիմքի, միանձնյա որոշմամբ։
Տավուշում նրա հայտարարւոթյունների և Հայաստանի փաշինյանական քարտեզի հնարավոր վտանգների մասին զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։