Մարտի 30-ից «Միր» քարտերը կդադարեն գործել Հայաստանի բազմաթիվ բանկերի բանկոմատներում։ Պատճառը պատժամիջոցների ռիսկն է։ Հայաստանի բանկերի միությունը տեղեկացրել է, որ փետրվարին Oտարերկրյա ակտիվների վերահսկողության ամերիկյան վարչությունը պատժամիջոցներ է սահմանել, ըստ որի` «Միր» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։ Եվ, հայկական առևտրային բանկերը, որոշում են կայացրել դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ գործակցությունը։
ՎՏԲ-Հայաստան բանկը, որը ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկն է՝ կշարունակի գործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։
Ինչ հնարավոր ազդեցություն կունենա «Միր»-ից հրաժարվելը բանկային համակարգի վրա` Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։