Մակրոքաղաքականության նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` վերլուծելով Ստոլտենբերգի հայտարարաությունները, նշում է, որ Բաքվում ակնհայտ դարձավ` ՆԱՏՕ-ն անթաքույց աջակցում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, իսկ Երևանում նրա ասածներից պարզ է դառնում, որ Հայաստանն այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համար ընդամենը պլացդարմ է` Ռուսաստանին դուրս մղելու համար։