Ծովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Այդ պաշտոնում Վարդանյանը փոխարինեց Գևորգ Պապոյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը քիչ առաջ 59 կողմ, 1 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ինչպես ներկայացրեց ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, ԱԺ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 60 պատգամավոր։
Այդ պաշտոնում Վարդանյանը փոխարինեց Գևորգ Պապոյանին, որը մարտին 5–ին նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար։
Նշենք, որ մարտի 14–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ որոշում էր կայացվել և Ծովինար Վարդանյանն առաջադրվել էր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։