Շիրակի մարզպետը կազատվի պաշտոնից. ԶԼՄ

Ըստ տեղեկությունների` Շիրակի մարզպետ է նշանակվելու Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով` մարտի 23-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ, ինչին էլ կհաջորդի մարզպետի պաշտոնանկությունը:
«Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին»,– գրում է թերթը։
Հիշեցնենք, որ կառավարության մարտի 7-ի նիստի ժամանակ Մուշեղ Մուրադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ դժգոհ է Շիրակի մարզում դպրոցաշինության աշխատանքներ որակից ու տեմպից։
Նշենք, որ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ 2023 թ–ի հունվարին։