ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսական «Վկան» ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում Մոսկվայի տանը: Այնտեղ բացվել է նաև «Եվրամայդան. էությունը և հետևանքները» լուսանկարների ցուցահանդեսը։
«Եվրամայդան. էությունը և հետևանքները» լուսանկարների ցուցահանդեսը Երևանում Մոսկվայի տանը
© Sputnik / Aram Nersesyan
Երկու միջոցառումներին էլ ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:
Սեյրան Օհանյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Շահրամանյանը «Վկան» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ այստեղ նստած են մարդիկ, որոնց առանց որևէ արարողակարգային դիվանագիտական պայմանականության` կարելի է բարեկամներ անվանել:
«Դա մեզ համար շատ կարևոր է, կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, և ես բացարձակապես համոզված եմ, որ դա շատ կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների և դրանց ապագայի համար», - ասաց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով ՝ «Վկան» գեղարվեստական ֆիլմն իմաստավորման փորձ է այն իրադարձությունների, որոնք այժմ տեղի են ունենում հատուկ ռազմական գործողության գոտում, փորձ է իմաստավորելու այդ իրադարձությունների ակունքները, այսօրվա իրողությունները՝ մեկ մարդու` բելգիացի ջութակահարի ճակատագրի օրինակով, որը հեռու է քաղաքական և ռազմական բախումներից։
Ըստ սյուժեի՝ նա ականատես է լինում այս բոլոր իրադարձություններին և պետք է կատարի իր անձնական ընտրությունը։
Դեսպանը հույս հայտնեց, որ ֆիլմը շատ նյութ կտա՝ մտորելու, իմաստավորելու այն, ինչ տեղի է ունենում, և միայն դա արդեն մեծ նշանակություն ունի, գուցե նույնիսկ ավելին, քան բառերը, հայտարարություններն ու փաստարկները:
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ելույթը «Վկան» ֆիլմի պրեմիերայից առաջ
© Sputnik / Aram Nersesyan
Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա այն, ինչպես նշեց Կոպիրկինը, ցույց է տալիս այն իրադարձությունների ակունքները, էությունը, որոնք, ի վերջո, անխուսափելի են դարձրել հատուկ ռազմական գործողությունը:
«Եվրամայդան. էությունը և հետևանքները» լուսանկարների ցուցահանդեսը Երևանում Մոսկվայի տանը
© Sputnik / Aram Nersesyan
«Այն ցույց է տալիս ճշմարտացիությունն այն խոսքերի, որոնք ասել է մեր նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.), երբ հայտարարություն է արել հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողել», - ասաց դեսպանը:
Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը շատ խորն է, և ոչ ոք չի կարող դրանք խեղաթյուրել կամ այլ լույսի ներքո ներկայացնել։ Այդ փորձերն անհաջող են:
Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք շատ հայեր ունենք Ռուսաստանում, շատ ռուսներ ապրում են մեզ մոտ։ Մենք ընդհանուր լեզու ենք գտնում, ընդհանուր լեզու ունենք, նույն կերպ ենք մտածում։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու և անհանգստանալու առիթ չեմ տեսնում», - ասաց նա։
Մելիքյանը վստահ է, որ նման միջոցառումները կոչված են նպաստելու երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը:
Ռուսական «Վկան» ֆիլմի պրեմիերան
© Sputnik / Aram Nersesyan
Նա հիշեցրեց, որ ի սկզբանե Մոսկվայի տունը ստեղծվել է երկու մայրաքաղաքների, երկու երկրների ներկայացուցիչների շփման համար, և այն արժանապատվորեն կատարում է իր գործառույթը։
Մարտին «Մոսկվայի տանը» նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Ապրիլին այստեղ տեղի կունենա «Գագարինը տիեզերքում» ֆիլմի ցուցադրությունը, նախատեսվում է նաև ցուցահանդես: