Nvidia ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենահզոր չիպը արհեստական ինտելեկտի համար

Ջենսեն Հուանգը
Ընկերությունը հավաստիացնում է, որ Blackwell պրոցեսորները նախորդ սերնդի համեմատ 4 անգամ արագ են ուսուցանում արհեստական բանականության մոդելներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը ներկայացրել է Blackwell միկրոչիպերի նոր սերունդը, որն առաջին հերթին նախատեսված է արհեստական բանականության ոլորտում մշակումների համար: Արտադրողը այն անվանում է աշխարհի ամենահզոր չիպը:
Ընկերությունը հավաստիացնում է, որ Blackwell պրոցեսորները նախորդ սերնդի համեմատ 4 անգամ արագ են ուսուցանում արհեստական բանականության մոդելներին, ինչպես նաեւ 25 անգամ ավելի էներգախնայող են։
NVIDIA- ն, որը հիմնադրվել է 1993 թ.-ին Սիլիկոնային հովտում, ի սկզբանե հայտնի էր որպես համակարգչային խաղերի գրաֆիկական մշակման համար միկրոչիպերի արտադրող, ինչով հաջողությամբ զբաղվում է մինչ այժմ:
Ավելի ուշ Հուանգը խաղադրույք կատարեց արհեստական ինտելեկտի վրա՝ ներդրումներ կատարելով Nvidia-ի պրոցեսորների համար լրացուցիչ գործառույթների մեջ այդ տեխնոլոգիան լայնորեն տարածվելուց շատ առաջ:
Ի դեպ, Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը նույնպես մշակում են ԱԲ-ին աջակցող չիպեր, սակայն Nvidia-ի հիմնական մրցակիցների արտադրանքը հզորությամբ ու արդյունավետութամբ առայժմ չեն կարող մրցել նույնիսկ 2022 թվականին թողարկված H100 չիպի հետ։