«Միր» վճարային համակարգը ՀՀ բանկերում սահմանափակումների վերաբերյալ պարզաբանում է տարածել

Այժմ ՀՀ բանկերը դեռ ընդունում են «Միր» քարտերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Միր» վճարային համակարգը չի սահմանափակում Հայաստանի բանկային համակարգի հետ աշխատանքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային վճարային քարտերի համակարգի (НСПК ) մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ 2024 թվականի մարտի 30-ից ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն):
««Միր» վճարային համակարգն իր կողմից չի սահմանափակում արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը: Այնուամենայնիվ, «Միր» քարտերն իրենց ցանցում ընդգրկելու որոշումն այլ երկրների բանկերն ինքնուրույն են ընդունում», - նշել են Ազգային վճարային քարտերի համակարգի մամուլի ծառայությունից։
Հավելենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։
Նշենք, որ նմանատիպ տեղեկություն ռուսական մամուլում հայտնվել էր 2021 թվականի սեպտեմբերին։ Այնուհետեւ հայկական բանկերում «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին տեղեկությունը չհաստատվեց։