Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Գուդաուրի–Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով` միայն ձնահոսքի թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան Լարսը փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– նշել է Հակոբյանը։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն. կցորդ
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: