ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարական է տվել։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ նա ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։
Հավելենք՝ 2018-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարեց:
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: Համաձայն օրենքի` կառավարությունը պետք է հաստատեր պետական բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը տեղի ունեցավ ընտրությունից 5 ամիս անց։