ՀՀ–ում ոչ միայն առատ տեղումներ են սպասվում, այլև մառախուղ և քամի. եղանակի տեսություն

Լոռու մարզ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ մարտի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել, բայց վաղվանից կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին կգրանցվի 6-8, գիշերը` 3-5 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը երեկ տեղեկացրել էր, որ հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, առատ տեղումներ են սպասվում Հայաստանի 8 մարզում։