Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի որդուն

Ձախից առաջինը Գևորգ Ղազարյանն է, երկրորդը` Հենրիխ Մխիթարյանը
Գևորգ Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմակցի` Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել «Ինտերի» մարզաշապիկը՝ միլանյան ակումբի բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով։
Լուսանկարը սոցցանցում հրապարակել է Գևորգ Ղազարյանը:
«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտերի» պես թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար», - գրել է Ղազարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որդու հետ ներկա է եղել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղին, որում «Ինտերը» խաղացել է «Նապոլիի» հետ (1:1):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։