«Գորիս» ՔԿՀ–ի պետն ազատվել է պաշտոնից

Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյանը «Գորիս» ՔԿՀ–ի պետ էր նշանակվել 2023թ. փետրվարի 24-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` նա «Գորիս» ՔԿՀ–ի պետ էր նշանակվել 2023թ. փետրվարի 24-ին, մինչ այդ ղեկավարում էր «Աբովյան» ՔԿՀ–ն։
Նշենք, որ մի քանի օր առաջ` մարտի 13-ին, պաշտոնից ազատվել էր նաև «Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանը։