Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Ամալյա Սարգսյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր դեռ փետրվարի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«ԿԸՀ–ն մարտի 19-ին նիստ է գումարել, օրակարգում եղել է Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունը, որի համաձայն` Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։
Նշենք, որ Ամալյա Սարգսյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր դեռ փետրվարի 12-ին` ընդգծելով, որ իր որոշումը քաղաքական չէ։ ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր հարազատներից մեկի մահից հետո որոշել է հանգստանալ և ուժերը վերականգնել։ Սարգսյանը նշել էր, որ իր ընդդիմադիր գործունեությունը կշարունակի լրագրողի և հանրային գործչի կարգավիճակում։
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին