Էջմիածին-Արմավիր ճանապարհին բախվել են «Lada»–ն և «Lexus»–ը. կան տուժածներ և 3 զոհ

Մահացածները 35, 38 և 39 տարեկան են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը այնտեղ մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 12:28-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:
Էջմիածին-Արմավիր ճանապարհի վթարը
Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը:
Ճանապարհների փոսերի պատճառով մեքենաներ են ջարդվում, վթարներ են լինում. ՔՊ պատգմավոր