Բոլիվիայում 451 մլն դոլար արժողությամբ 7 տոննա կոկաին են առգրավել

Թմրանյութը թաքցված է եղել հատուկ տարաների մեջ, որոնք իբրև թե մետաղի ջարդոններ էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Բոլիվիայում ավելի քան 450 մլն դոլար արժողությամբ 7 տոննա կոկաին են առգրավել։ Երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակներից մեկը պետք է տեղափոխվեր Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Բոլիվիայի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծառայությունը (FELCN)։
«Մենք կարող ենք հայտնել 7,2 տոննա կոկաինի առգրավման մասին։ Բոլիվիայում թմրանյութերի խոշորագույն խմբաքանակներից մեկի առգրավումը տեղի է ունեցել թմրամիջոցների դեմ պայքարի վերլուծաբանների խմբերի կողմից իրականացված տեղեկատվության մոնիտորինգի շնորհիվ։ Նրանց հաջողվել է նույնականացնել այն տարաները, որոնցում կոկաինը քողարկվել է։ Դրանք (տարաները) եղել են իբրև թե մետաղի ջարդոններ»,– ասված է ծառայության հաղորդագրությունում։
Նշվում է, որ գործողության ընթացքում 3 բեռնատար է հայտնաբերվել, 3 անձ է կալանավորվել։ Թմրանյութերը պետք է Եվրոպա ուղարկվեին։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծառայությունը հայտնել է, որ կոկաինի այդ խմբաքանակի գինը 451 մլն դոլար է։
Ռոտերդամում մաքսավորները կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել