Ասուլիս. «Բիզնեսի թվայնացումը Հայաստանում. իրավիճակը և հիմնախնդիրները»

Ի՞նչ է ենթադրում բիզնեսի թվայնացումը և ինչպես է այն առնչվում ՏՏ ոլորտի զարգացման հետ։ Ո՞ր ասպեկտներն են կարևոր ֆինանսական հատվածում բիզնեսի թվայնացման կարգավորման համար։
Sputnik
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն մարտի 20-ին ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայանալիք տ.գ.թ., ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի մասնաճյուղի դոցենտ Արա Քառյանի` «Բիզնեսի թվայնացումը Հայաստանում. իրավիճակը և հիմնախնդիրները, զարգացման հայեցակարգը և նպատակները» թեմայով ասուլիսի ընթացքում։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։