Բնակավայրեր ենք հանձնում պատերազմից խուսափելու համար՝ չբացառելով պատերա՞զմը

Sputnik
Արդեն կարելի է փաստել՝ Հայաստանի նորագույն պատմության բոլորովին նոր և չափազանց վտանգավոր փուլ է սկսվում, որը վերլուծաբանները բնորոշում են այսպես.
«Զիջումների գնանք՝ պատերազմը կանխելու համար, թեեւ զիջումները երաշխիք չեն, որ կխուսափենք պատերազմից»։
Առիթը վարչապետի այցն է Տավուշի մարզ, որտեղ, եթե հավատանք լրատվամիջոցներին, նա հիմնավորել է, թե պետք է Ադրբեջանին փոխանցենք մի շարք բնակավայրեր, այլապես Բաքուն պատերազմ կսանձազերծի։
Իսկ գյուղացիների տրամաբանական հարցին՝ արդյոք երաշխիք կա՞, որ դրանից հետո ադրբեջանցիները առաջ չեն գնա, վարչապետը պատասխանել է՝ երաշխիք չկա, սակայն հույս կա, որ Ադրբեջանն այդպես չի վարվի։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։