Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան

Sputnik
«ՀՀ-ի համար հիմա կարևոր է զարգացնել իր պաշտպանական կարողությունները։ Հայաստանը շարունակում է նաև տարածաշրջանացման գործընթացը` Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են, և մեր ոչ մի համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,–ասաց վարչապետ Փաշինյանը՝ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։
Փաշինյանն ընդգծել է, որ ակնկալում է ՆԱՏՕ–ի հաստատական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների վրա և հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության մերժումով։