Փաշինյանը ոչ միայն ընդունել է պատերազմի իրողությունները, այլև բերում է նոր պատերազմներ․Հայրապետյան

Sputnik
Իր նախորդ ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազառումը կարող է սկսվել հենց Տավուշի մարզից։
Դրանից էլ օրեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Հայաստանից պահանջում է 8 գյուղեր, այդ թվում` Տավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղերը։ Ըստ Փաշինյանի` Տավուշի մարզի 4 գյուղերը` Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին ու Կըզըլ Հաջիլիդեն, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն` դե յուրե Հայաստանի տարածքում չեն։
Վարչապետը երեկ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղեր, զրուցել բնակիչների հետ։ Մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչները երկրի ղեկավարին են ներկայացրել իրենց մտահոգությունները։
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այցին՝ Տավուշի սահմանամերձ գյուղերը, տարակուսել է, որ դրանց կարող է սպառնալ Արցախի, Աղավնոյի և Սոսի ճակատագիրը։
«Փաշինյանը ոչ միայն ընդունել է պատերազմի իրողությունները, այլև բերում է նոր պատերազմներ»,-ասում է Հայրապետյանը։