Թրամփը գումար չի խնդրել նախընտրական քարոզարշավի համար. Մասկը հերքել է լուրը

Իլոն Մասկ
Գործարարը վստահեցրել է, որ չի պատրաստվում օգնել նախագահական ընտրապայքարի թեկնածուներից որևէ մեկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման ժամանակ քաղաքական գործիչն իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու խնդրանքով չի դիմել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմնականում հենց նա էր խոսում։ Ստանդարտ բաներ, սկզբունքորեն ոչ մի նոր բան: Նախագահ Թրամփը սիրում է խոսել: Դրա համար էլ նա խոսում էր, ընդ որում՝ չէր խոսում այնպիսի մի բան, որի մասին հրապարակավ չի խոսում։ Ընդամենը նախաճաշ էր», - ասել է Մասկը CNN հեռուստաալիքի նախկին հաղորդավար և բլոգեր Դոն Լեմոնին տված հարցազրույցի ժամանակ ։
Մասկն ընդգծել է, որ մտադիր չէ օգնել ներկայիս նախագահական ընտրապայքարի թեկնածուներից որևէ մեկին (լինի հանրապետական, թե դեմոկրատ) և չի համակրում կոնկրետ որևէ քաղաքական գործչի։
Մարտի սկզբին «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը հանդիպել է Մասկի հետ։ Նրանց հանդիպման մանրամասները չէին ներկայացվել, սակայն գործակալությունը նշել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել այն պահին, երբ Թրամփը փորձել է հովանավորներ ներգրավել իր քարոզարշավը ֆինանսավորելու համար։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։
Դոնալդ Թրամփին աջակցել են Ֆլորիդայի նահանգապետի հովանավորները