Քաղաքացին քար է նետել ՀՀ կառավարության շենքի ուղղությամբ. նրան բերման են ենթարկել

ՀՀ կառավարության շենք
Տղամարդուն պառկեցրել են գետնին և ձեռնաշղթաներ անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երիտասարդ տղամարդը կառավարության շենքի ուղղությամբ քար է նետել, ինչի հետևանքով պատուհաններից մեկը կոտրվել է ։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը։
Կայքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ անցկացնում, ապա տանում։
Կարմիրբերետավորները բերման են ենթարկել տղամարդուն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից կառավարության շենքի ճակատային հատվածի բոլոր մուտքերի դռներն ու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։
Երևանում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով 2 անձի մեղադրանք է ներկայացվել