ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Պուտինը մեկնաբանել է Մակրոնի առաջարկը օլիմպիական խաղերի ժամանակ Կիևի հետ զինադադարի մասին

Պուտինը հնարավոր է համարում, որ Ֆրանսիան կարող է դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում դիմակայության դադարեցման վերաբերյալ ցանկացած հարց, սակայն կառաջնորդվի իր շահերով և դադար չի վերցնի, որի ընթացքում հակառակորդը կարող է վերազինվել:
«Ես չգիտեմ Ֆրանսիայի նախագահի այդ հայտարարության մասին, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, բայց միշտ, ցանկացած իրավիճակում, կառաջնորդվենք Ռուսաստանի Դաշնության շահերից», - մեկնաբանել է նա լրագրողի այն խոսքերը, որ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է դադարեցնել կրակը Ուկրաինայում Փարիզի օլիմպիադայի ժամանակ:
Արձանագրությունների 99.01%–ը մշակվել է, Պուտինին ձայն է տվել ռուսաստանցիների 87,33%–ը
Պուտինը կրկնել է, որ Մոսկվան կողմ է խաղաղ բանակցություններին, բայց ոչ այն պատճառով, որ հակառակորդի փամփուշտները սպառվում են:
«Մենք կողմ ենք, եթե նրանք իսկապես լրջորեն, երկարաժամկետ հեռանկարում ցանկանում են խաղաղ բարիդրացիական հարաբերություններ կառուցել երկու պետությունների միջև, այլ ոչ թե մեկուկես-երկու տարի վերազինում կատարել»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Պուտինը Մակրոնի հայտարարությունները Ուկրաինայում արևմտյան երկրների զորքերի հնարավոր հայտնվելու մասին անվանել է Ֆրանսիայի նախագահի կողմից ներքաղաքական խնդիրները կոծկելու միջոց՝ դա անվանելով ամբողջ աշխարհում հայտնի և հաճախ կիրառվող հնարք:
Պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության հնարավորության մասին Reuters- ի հարցին` նա ասել է, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց նախազգուշացրել է, որ դա մեկ քայլ հեռու կլինի լայնամասշտաբ երրորդ համաշխարհային պատերազմից:
Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիին փոխանակել
Կցանկանայի, որ Ֆրանսիան խաղար ոչ թե այնպիսի դեր, որը հանգեցնում է հակամարտության սրմանը (Ուկրաինայում), այլ ընդհակառակը` չհրահրեր այդ իրավիճակը։ Խոսքը նաև խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների մասին է։ Այդ առումով, ինձ թվում է, Ֆրանսիան կարող էր իր դերը խաղալ։ Ամեն ինչ դեռ կորած չէ», - հայտարարել է նա։
Մարտի 17-ին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնը հիշեցրել է ՄՕԿ-ի որոշման մասին ՝ ռուսաստանցի մարզիկներին օլիմպիական խաղերին թույլ տալ մասնակցել չեզոք կարգավիճակով: Ուկրաինացի լրագրողը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է Ռուսաստանից պահանջի դադարեցնել կրակը մրցումների ժամանակ։ Մակրոնն ասաց, որ կխնդրի այդ մասին։